ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
15.09.2020 | 00:06

Նա­յեմ խորքդ ու հե­կե­կամ,
Զուր պարպ­ված օր­վա
հա­մար։
Լսեմ ձայնդ ու զար­մա­նամ,
Թե Լույսն ան­հուն որ­քա՜ն մոտ է։
Խո­սեմ հետդ` ու­րա­խա­նամ,
Որ Դու կր­կին ինձ սի­րում ես`
Բռ­նած ձեռս, համ­բե­րում ես,
Թե երբ որ­դիդ ցա­վի մի­ջով,
Կդառ­նա Քեզ` սիր­տը կքած:

Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 7998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ